«Հաշվարկային կետրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանն այսօր մասնակցել է ապրիլի 16-17-ը Երևանում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպած «Hard talk» քննարկումներին՝ վերականգնվող էներգետիկայի և շենքերում էներգաարդյունավետ արդիականացման ֆինանսավորման թեմայով։
«Hard Talks» քննարկումները նպաստում են երկրներում պահանջարկահեն բանավեճի ձևավորմանը՝ ուղղված այն փոփոխությունների հստակեցմանը, որոնք անհրաժեշտ են մասնավոր հատվածի կողմից կայուն էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման համար։ Էներգետիկ ոլորտի հիմնական դերակատարները հնարավորություն են ստանում քննարկելու առանցքային հարցերը, սահմանելու առաջնահերթությունները և ներկայացնելու քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքական, իրավական, կարգավորող և տեխնիկական խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև վերականգնվող էներգիայի չօգտագործված ներուժի իրացման համար։
Հոկտեմբեր 7, 2024